կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է

Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեղեկացնում է, որ օրերս Վայոց ձորի Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է։

«FPWC թիմը և գործընկեր կենդանաբույժները ջանք չեն խնայել կենդանուն փրկելու համար, իրականացրել են բոլոր հնարավոր միջոցառումները, սակայն արջի կյանքը փրկել չի հաջողվել։

Ընդգծենք, որ FPWC թիմը շարունակում է պնդել, որ կենդանին ունեցել է հրազենային վնասվածք, ինչը նշանակում է, որ նրա վրա կրակել են»,- ասված է FPWC-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ Ելփին գյուղի տարածքում վիրավոր արջ է հայտնաբերվել:

  • Կիսվել: