շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Էլնոր» կարագի գործարանի տարածքում բռնկված հրդեհից

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Էլնոր» կարագի գործարանի տարածքում բռնկված հրդեհից

Դեկտեմբերի 21-ին` ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էլնոր» գործարանի տանիքում (մոտ 200 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։13-ին, մարվել՝ 12։29-ին։

Այրվել է գործարանի չշահագործվող շինության տանիքի կառուցատարրերում առկա փրփրապլաստը՝ մոտ 20 քմ, իսկ 10 քմ-ն՝ ջերմահարվել:

  • Կիսվել: