երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Եկեք փոխենք օրենքը, որ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացվել. Սիսակ Գաբրիելյան

Եկեք փոխենք օրենքը, որ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացվել. Սիսակ Գաբրիելյան

Եկեք պահանջ դրեք, որ քրեական դատավարության կամ մյուս օրենսգրքերով սահմանենք, որ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացվել, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Դուք վահան եք փորձում դարձնել անչափահաս երեխային, բայց օրենքն է չէ՞ դա, եկեք փոխենք օրենքը, ասենք՝ չի կարելի»,-նշեց նա։

Հավելեց՝ պատասխանատվության ենթարկելը գործընթաց է, ենթադրում է խուզարկություն, գաղտնալսում, քննչական գործողություններ և այլն։

Հիշեցնենք՝ առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։

Խուզարկություններն ընթանում են անչափահաս երեխաների ներկայությամբ։

  • Կիսվել: