ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Եկեք գնանք, ուտենք» ախորժելի շոուի նկարահանող խումբը կրկին Հայաստանում է

«Եկեք գնանք, ուտենք» ախորժելի շոուի նկարահանող խումբը կրկին Հայաստանում է

НТВ հեռուստաընկերության ամենահամեղ Поедем, Поедим հեռուստածրագրի նկարահանող թիմը կրկին Հայաստանում է Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն։
 
Այս անգամ հեռուստահաղորդումը վարելու է ոչ թե մեկ, այլ նույնիսկ երկու հաղորդավար` իտալացի Ֆեդերիկո Արնալդին և բրազիլուհի Գաբրիելա դա Սիլվա։ Նրանք շրջագայում են միասին` ծանոթացնելով իրենց հանդիսատեսին Հայաստանի յուրահատուկ ճաշատեսակների և խոհանոցային ավանդույթների հետ։
 
Այս տարի ևս մեկ անակնկալ է մատուցելու հաղորդումը։ Հայաստանում ծրագրի նկարահանումների իրականացման համար հատուկ հրավիրվել է Բելգիայում բնակվող մեր հայրենակիցը, որը առավել հայտնի է YouTube-ում «У Жоржа» միլիոնավոր դիտումներ ունեցող ալիքի միջոցով։
 
Շուտով հեռուստահաղորդումը կհեռարձակվի НТВ հեռուստաալիքով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: