ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատուն և նրա 2 թոռներին. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի

Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատուն և նրա 2 թոռներին. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի

Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Lexus մակնիշի 36 M0 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղքաի բնակիչներ, 56-ամյա Կարինե Եղիազարյանի, 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Վաղարշապատի ոստիկանները՝ Դ. Պետրոսյանի գլխավորությամբ, արդեն պարզել են վարորդի ինքնությունը և ՃՈ ծառայողների հետ՝ Գ. Պողոսյանի և Մ. Սարգսյանի գլխավորությամբ, ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածներն են տատիկը և իր 2 անչափահաս թոռնիկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: