երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Էջմիածնում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձան

Էջմիածնում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձան

Երեկ Էջմիածնի Տիգրան Մեծ փողոցի պուրակում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձան:
Պուրակի հատվածը բարեկարգվել եւ հուշարձանը տեղադրվել է պատերազմի ընթացքում զոհված շարքային Վահե Ասատրյանի հոր՝ Արմեն Ասատրյանի ջանքերով եւ հովանավորչությամբ:

Ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Վահեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» եւ «Արիության» մեդալներով:

Այսօր Վահեն կդառնար 21 տարեկան:
Ինչպես նշեց հուշարձանի հեղինակ Կամսար Վարդանյանը՝ զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշարձանը ապրելու խորհուրդ ունի. մենք պարտք ունենք մեր զոհված քաջերի առաջ՝ ապրելու եւ արարելու այն հողում, որի համար նրանք չխնայեցին իրենց կյանքը:

  • Կիսվել: