երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Էջմիածին» խմբակցությունը կոչ է անում փետրվարի 24-ին հավաքվել Մայր Աթոռում՝ «պաշտպանելու եկեղեցին ոտնձգություններից»

«Էջմիածին» խմբակցությունը կոչ է անում փետրվարի 24-ին հավաքվել Մայր Աթոռում՝ «պաշտպանելու եկեղեցին ոտնձգություններից»

Էջմիածին քաղաքի ավագանու համանուն խմբակցությունը կոչ է անում քաղաքացիներին փետրվարի 24-ին՝ ժամը 11։30-ին, լինել Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի խորանի մոտ՝ հակազդելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հնարավոր ոտնձգություններին։

«Բոլորս քաջատեղյակ ենք` վերջին շրջանում ինչ-որ արկածախնդիրների կողմից դեպի Հայ Առաքելական Եկեղեցին իրականացվող կեղտոտ քայլերի մասին, որոնք առաջին իսկ պահից մեր կողմից արժանացել են կտրուկ հակազդեցության:

Համախմբված գործողությունների արդյունքում համայնքապետարանի կողմից չեղարկվեց մինչ այդ իր իսկ կողմից արտոնված, «Վարդանանք» շարժման կողմից պլանավորվող հակաեկեղեցական և ապազգային ակցիաները, ինչպես նաև մեծ կոնսոլիդացիա առաջացրեց պաշտպանելու Հայ Եկեղեցին ոտնձգություններից:

Այս ամենից հետո բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում «Վարդանանք» կոչվող իբր թե կառույցը հայտարարել է , որ չեղարկում է և հետաձգում իրենց ակցիաները Էջմիածնում:

Սակայն, կարծում ենք, պետք է պահպանել զգոնություն և հետևողական պայքար մղել նման անհասկանալի և սրբություն չունեցող անձանց կողմից իրականացվող ցանկացած միջոցառման դեմ:

Հաշվի առնելով վերը նշվածը և այդ անձանց բարոյական կերպարը` առաջարկում ենք ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ (բաց խորան):

Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»,- նշված է խմբակցության հայտարարության մեջ:

  • Կիսվել: