կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եղել են խոսակցություններ, թե՝ կարո՞ղ է այսստեղ մի փոքրիկ օֆիս ունենանք. շատ կտրուկ պատասխան է եղել՝ ո՛չ, հարգելիներս. Մարության

Եղել են խոսակցություններ, թե՝ կարո՞ղ է այսստեղ մի փոքրիկ օֆիս ունենանք. շատ կտրուկ պատասխան է եղել՝ ո՛չ, հարգելիներս. Մարության

Ոչ ոք չի բացառում բարերաների ներգրավումը քաղաքի կանաչ տարածքների բարեկարգման պրոցեսին. Դա եղել է իմ պաշտոնավարումից առաջ, իմ պաշտոնավարման ընթացքում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այն մոտեցումը, որ՝ դե եկեք էս տարածքը տանք ինչ-որ մի մասնավորի, ինքը ստեղ սրճարան կամ անհասկանալի ինչ-որ բաներ կսարքի, կբետոնապատի, որ մի երկու հատ էլ ծառ տնկի, անընդունելի տարբերակ է: Մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, որ պետք է մասնավորը մի բան էլ իր համար անի, որ մի բան էլ մեզ տա: Ոչ մի բան չպետք է անի, ոչ էլ պետք է անի: Համայնքը կարող է դա անել:

Մեր պաշտոնավարման ընթացքում մենք Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածը շատ գեղեցիկ բարեկարգել ենք համայնքի բյուջեով: Ընդ որում, այդ ժամանակ գույքահարկի այդ գումարները չկային: Մենք այդ 6-րդ հատվածում ինչքան կարողացանք, ինչքան օրենքը մեզ թույլ տվեց, մենք քանդեցինք բոլոր բուդկաները, բետոնային շինությունները: Հիմա նորմալ այգի է, մարդիկ գալիս, հանգստանում են: Բարերարների աջակցությամբ սքեյթ-պարկը կառուցեցինք, կառուցեցինք շների համար պարկը, եւ դա անվճար տրվել է երեւանցիներին: Դա ոչ մեկինը չէ: Բավականին մեծ գումար է ծախսվել սքեյթ-պարկի վրա, բայց էդ մարդիկ դրա դիմաց ոչ մի բան չեն ստացել:

Այո, եղել են խոսակցություններ, որ կարո՞ղ է էստեղ մի փոքրիկ օֆիս ունենանք մենք, այսքան բան ենք անում: Շատ կտրուկ պատասխան է եղել՝ ոչ, հարգելիներս: Ձեզ շատ շնորհակալ ենք, որ անում եք, բայց չեք ունենալու ոչ 10, ոչ 20 քմ ինչ-որ մի տարածք թեկուզ լավ նպատակների համար»,-ասաց Մարությանը:

Նա մեկ այլ օրինակ էլ բերեց. «Վարդանյանների ընտանիքի նվերը քաղաքին, հենց քաղաքապետարանի կողքը: Այդ մարդիկ մի ամբողջ մեծ գեղեցիկ այգի են նվիրել քաղաքին, ու այնտեղ ոչ մի տարօրինակ շինություն չկա»:

Մարությանի խոսքով՝ եթե այս պահին գումար չկա բարեկարգելու համար որեւէ կանաչ տարածք, ապա պետք չէ ձեռք տալ, պետք է մաքսիմալ պահպանել, մինչեւ կլինի գումար:

  • Կիսվել: