ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եղեգնաձորում փրկարարները շենքի նկուղներից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր

Եղեգնաձորում փրկարարները շենքի նկուղներից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր

Փետրվարի 12-ին, ժամը 19։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի շենքերից մեկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է երեք մուտքերի նկուղները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտոպոմպի միջոցով շենքի նկուղներից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր

  • Կիսվել: