հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ժամը 18։30–ի դրությամբ

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ժամը 18։30–ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, Կոտայքի, Արմավիրի, Էջմիածնի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արտաշատի, Սիսիանի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: