հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ձյունաշող գյուղից Վրաստան տանող ավտոճանապարհին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

Ձյունաշող գյուղից Վրաստան տանող ավտոճանապարհին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 25-ին, ժամը 14։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձյունաշող գյուղից Վրաստան տանող ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Ձյունաշող ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:03-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ձյունաշող գյուղերից 10 բնակիչ։

  • Կիսվել: