երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ձյուն, բուք և մերկասառույց․ իրավիճակը ճանապարհներին

Ձյուն, բուք և մերկասառույց․ իրավիճակը ճանապարհներին

րկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի կողմից) և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:

Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Արագածի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Ղուկասյանի տարածաշրջաններում, Իջևան, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

 

Գետափ-Մարտունի 26-րդ կմ-ին, Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին (ցածր տեսանելիություն) բուք է:

Աբովյանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: