ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ձորամուտում այրվել է մոտ 450 հակ կուտակած անասնակեր

Ձորամուտում այրվել է մոտ 450 հակ կուտակած անասնակեր

Նոյեմբերի 28-ին, ժամը 14։13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։43-ին, մարվել՝ 21։20-ին։ Այրվել են տանը հարակից շինության տանիքը (մոտ 60 քմ), փայտե կառուցատարրեր և ներսում կուտակած անասնակեր (մոտ 450 հակ)։

 

  • Կիսվել: