ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձորակապ գյուղում հրդեհ է բռնկվել

Ձորակապ գյուղում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 17-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 1-ին փողոցում գտնվող մարագում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 14:05-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 55 քմ), ճակատային և կողային հատվածի փայտե հենասյուներն ու կառուցատարրերը (մոտ 48 քմ), ինչպես նաև՝ անասնակեր (մոտ 12 հակ):

 

  • Կիսվել: