ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ձեռքբերումներն ու իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև Գիտական խորհրդի անդամների ուշադրությանը

Ձեռքբերումներն ու իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև Գիտական խորհրդի անդամների ուշադրությանը

2022 թվականի ձեռքբերումներն ու իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև Գիտական խորհրդի անդամների ուշադրությանը դեկտեմբերի 28-ին հրավիրված նիստում:

Բժշկական բուհը 2023 թվականին միջազգային հավատարմագրման համար դիմում է ներկայացնելու Բժշկական կրթության համաշխարհայի ֆեդերացիային (WFME):

Միջազգային հավատարմագրման գործըթնացին նախապատարստվելն այս տարվա ձեռքբերումներից է: Այս ամենը հնարավոր է անել ՝ հաշվի առնելով տասնյակ տարիների՝ պրոֆեսիոնալ մարդկանց ներուժը, և, իհարկե, ուսանողության ընկալումները, ըմբռնումներն այն ծրագրի շուրջ, որն առաջարկել ենք:

Ներկայացնելով նաև Հոգաբարձուների նիստում կատարած աշխատանքների հաշվետվությունը` նշեցի, որ ռեկտորի զեկույցի առանցքում էին կրթական ծրագրերը, դրանց բարելավումը:

Վստահաբար կարող եմ ասել, որ բժշկական համալսարանը հարթում է օրինակելի ճանապարհ:

Զուգահեռ Գիտական խորհուրդը երաշխավորեց ուսումնական գրականության տպագրության ցանկը, ինչպես նաև փակ քվեարկությամբ պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհեց դիմած թեկնածուներին:
Շնորհավորելով գալիք տոների առթիվ` շնորհակալություն հայտնեցի կատարած աշխատանքի համար` մաղթելով համալսարանականներին ամենայն բարիք, նոր ձեռքբերումներ և խաղաղ օրեր:

  • Կիսվել: