շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձեր տաղանդն ու հոգատարությունը ռազմավարական ռեսուրս են մեր երկրի համար. Փաշինյանը՝ կանանց, քույրերին, դուստրերին ու մայրերին

Ձեր տաղանդն ու հոգատարությունը ռազմավարական ռեսուրս են մեր երկրի համար. Փաշինյանը՝ կանանց, քույրերին, դուստրերին ու մայրերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր տիկին Աննա Հակոբյանն այցելել է դիրքեր: Դիմելով կանանց, քույրերին, դուստրերին ու մայրերին՝ Փաշինյանը գրել է, որ քաջալերում է նրանց չտատանվել տնտեսական, քաղաքական, հանրային ակտիվություն ցուցաբերել:

Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Ամուր պահում ենք սահմանը, աշխատանքով ու մտքով հաղթահարում ենք աղքատությունը եւ զարգացնում երկիրը:

Եւ իհարկե՝ քաջալերում ենք մեր կանանց, քույրերին, դուստրերին ու մայրերին՝ չտատանվել տնտեսական, քաղաքական, հանրային ակտիվություն ցուցաբերել:

Ձեր տաղանդը, հոգատարությունն ու արդյունավետության բացառիկ զգացողությունը ռազմավարական ռեսուրս են մեր երկրի համար:

Նաեւ երաշխիք՝ ամուր հայկական ընտանիքի զարգացման համար»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր մարտական դիրքեր: Այս մասին նա գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով.

«Այցելել եմ ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Մեծ ուժ և վստահություն է տալիս դիրքեր այցելելն ու մեր զիծառայողներին հանդիպելը․ այստեղ մթնոլորտում այլ ոգի կա»:

  • Կիսվել: