չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Ձեր խմբակցության կողքերը, որ լավ նայեք, կարող ա գտնեք էլ. Պապոյանը՝ ոսկու վերարտահանման իրական սեփականատերերի մասին

Ձեր խմբակցության կողքերը, որ լավ նայեք, կարող ա գտնեք էլ. Պապոյանը՝ ոսկու վերարտահանման իրական սեփականատերերի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցը վերաբերում էր «ոսկու արտահանման առեղծվածին և դրա հետևանքներին»։

Նա նկատեց, որ տևական ժամանակ վերաարտահանումը շեշտակի աճել էր։ «Ռուսական ոսկին, որոշ տնտեսվարողներ օգտվելով արտահանման ցածր տուրքերից, վերաարտահանել են ԱՄԷ՝ տևական ժամանակ ստանալով գերշահույթներ։ Այս տարվա կեսին բարձրացվել է պետական տուրքը, որի հետևանքով թռիչքաձև աճն ուղղակի վերացավ՝ առաջացնելով էական տնտեսական ցնցումներ»,-ասաց նա։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ովքեր էին իրական սեփականատերերը․ «Որոնք են այդ ընկերությունները, ովքեր են դրանց իրական սեփականատերերը և նրանց ենթադրյալ կապն ու հովանավորչությունը՝ իշխանական շրջանակներից»։

Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ վերարատահանման գործընթացը չի զրոյացել, շարունակվում է, իսկ տուրքը բարձրացվեց, որպեսզի ոլորտը վերահսկվի։

«Դուք խոսեցիք իրական սեփականատերերի մասին, անկեղծ ասած, չգիտեմ՝ ովքեր են, մեզ բացարձակապես դա չի հետաքրքրում, եթե ձեզ հետաքրքրում է, ձեր խմբակցության կողքերը, որ լավ նայեք, կարողա գտնեք էլ»,-ասաց նախարարը։

  • Կիսվել: