երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն անհամեմատ ավելի վատ է, քան՝ նախկինում, հենց մահվան դեպքերի առումով. Իրավապաշտպանը՝ պատգամավորին

Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն անհամեմատ ավելի վատ է, քան՝ նախկինում, հենց մահվան դեպքերի առումով. Իրավապաշտպանը՝ պատգամավորին

Չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ բարեփոխումներ են արվում, մենք տեսանք, որ բարեփոխումներ չեն արվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ դիմելով քննարկմանը մասնակից ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին:

«Հուլիս ամսին 10 մահվան դեպք գրանցվեց ներքին՝ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների հետևանքով։ Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն անհամեմատ ավելի վատ է, քան՝ նախկինում, հենց մահվան դեպքերի առումով», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։

  • Կիսվել: