հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դուք չպետք է ասեք՝ երբ գամ երեխուս գերեզմանին. զոհվածի մայրը՝ ոստիկաններին

Դուք չպետք է ասեք՝ երբ գամ երեխուս գերեզմանին. զոհվածի մայրը՝ ոստիկաններին

Ես պետք է անցնեմ, դուք չպետք է ասեք, թե ես երբ գնամ իմ երեխու գերեզմանին: Այս բառերով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ դիմելով պատ կազմած կարմիր բերետավորներին:

Նրան թույլ չէին տալիս առաջանալ դեպի զինծառայողների գերեզմանները:

«Եթե դուք իմ տեղը լինեիք, դուք ավելի ուժեղ կգոռայիք: Թողեք անցնեմ, ասացի, իմ արած քայլերի համար պատասխան չեմ տա»,-ասաց կինը:

Նա շրջանցեց ոստիկանական պատը եւ փորձեց առաջանալ, սակայն թույլ չէի տալիս: Տեսնելով, որ աղմուկ է բարձրանում եւ կինը մենակ է, ոստիկանները տեղի տվեցին:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

  • Կիսվել: