Դրոններ, օդապարիկներ, պարապլաններ․ Հայաստանում կանցկացվի օդային փառատոն
Սեպտեմբերի 28-ին Եղվարդի օդանավակայանում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կիրականացվի օդային փառատոն: Ժամը 12:00-ից սկսած` երկնքում կհայտնվեն տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ՝ համալրված օդային շոու ծրագրերով:
Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու ժամանցային ծրագրերի ու խաղարկությունների, թռիչքների՝ ուղղաթիռով, ինքնաթիռով և պարապլանով:
Միջոցառման երաժշտական մասը նույնպես խոստումնալից է. համերգային ծրագրում ելույթ կունենա Ափօ Սահակյանը և «Կաթիլ» բենդը: