ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Դրդում են նրան, որ թաքուն պահենք». Քաղաքացիները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց (ուղիղ)

«Դրդում են նրան, որ թաքուն պահենք». Քաղաքացիները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց (ուղիղ)

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց; Նրանք բողոքում ենք թանկացումների, նաեւ հայտարարագրման համակարգի ներդրման դեմ:

Ակցիայի մասնակիցներից մի կին լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհատ ձեռներեց է, զբաղվում է հագուստի բինեսով. «Իրենց մոտ ամեն ինչ երեւում է, թե ես ինչ ունեմ, մեքենա ունեմ, տուն ունեմ, բայց մեր անձնական բանկային հաշվարկների մեջ մտնելու իրավունք չունեն: Ասենք, իմ աղջիկը Եվրոպայից եկել է եւ իր հետ բերել է 10 հազար եվրո, ես դրա 20 տոկոսն ինչու պետք է տամ պետությանը: Դրդում են նրան, որ թաքուն պահենք:

 

Այնպես չէ, որ շատ սպասելիքներ ունենք կառավարությունից, բայց կփորձենք սպասելիք ունենալ, տեսնենք՝ ինչքան են հայ ազգին սիրում»:

  • Կիսվել: