կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Դպրոցի և մշակութային հաստատությունների աշխատակիցների համար համատեղ վերապատրաստումներ կանցկացվեն

Դպրոցի և մշակութային հաստատությունների աշխատակիցների համար համատեղ վերապատրաստումներ կանցկացվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների և մշակութային հաստատությունների աշխատակիցների համար համատեղ վերապատրաստումներ կանցկացնի: 

Այս մասին ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հաջորդ տարվանից՝ այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից համատեղ վերապատրաստումներ կիրականացնենք թե դպրոցների, թե մշակութային հաստատությունների աշխատակիցների համար, որտեղ ավելի լավ կբացատրվի ու կներկայացվի, թե ինչպես համատեղ աշխատել, որ, օրինակ, թանգարան այցելությունը դառնա դաս՝ թանգարանում»,-ասաց Անդրեասյանը:

 

  • Կիսվել: