ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Դպրոցական միջոցառումները վերածվել են քաղքենի միջավայրերի ու բիզնես գործընթացների. ԿԳՄՍ նախարար

Դպրոցական միջոցառումները վերածվել են քաղքենի միջավայրերի ու բիզնես գործընթացների. ԿԳՄՍ նախարար

«Որևէ մեկիս համար գաղտնիք չի, որ իրականում դպրոցական միջոցառումները լավագույն միջոցառումները չեն: Մենք պետք է շատ լուրջ հարց տանք ինքներս մեզ, թե որն է դպրոցական տարբեր միջոցառումների նպատակը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ այդ միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների. «Վերջին զանգի պատրաստի սցենարներ են գնվում և որևէ բեմից որևէ երեխա սեփական խոսք չի ասում: Դպրոցական բեմը պետք է լինի երեխաների ստեղծագործելու և ինքնաարտահայտվելու տեղը և մեր փոփոխությունները միտված են դրան: Մենք ամեն կերպ ինքներս խրախուսելու ենք, որպեսզի դպրոցները տան հարթակ երեխաներին և դադարեն խոսել երեխաների փոխարեն»:

  • Կիսվել: