երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Դոնի Ռոստովում ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն հայոց Կաթողիկոսի հանրահավաք է եղել

Դոնի Ռոստովում ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն հայոց Կաթողիկոսի հանրահավաք է եղել

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցության հանրահավաք։
Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 500 մարդ, ովքեր բացահայտորեն արտահայտել են իրենց աջակցությունը հոգևորականներին և Կաթողիկոսին։ Այս մասին գրում է armspyurk.com-ը։

Հանրահավաքի ժամանակ հնչել են կարգախոսներ՝ կոչ անելով հայերին համախմբել եկեղեցու շուրջ և անթույլատրելի դարձնել նրա դեմ ուղղված ցանկացած հարձակում։

Նշենք նաև, որ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու ստորագրահավաքին՝ ակտիվ մասնակցության հատուկ կոչ է հնչել։

Ստորագրահավաքը կազմակերպվել է ինչպես տեղում, այնպես էլ առցանց՝ armspyurk.com կայքում։

  • Կիսվել: