ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Դոլմամայի» շենքում բռնկված հրդեհից տուժածներ չկան. Ֆելիքս Ցոլակյան

«Դոլմամայի» շենքում բռնկված հրդեհից տուժածներ չկան. Ֆելիքս Ցոլակյան

Կրակը ներքև չի հասել, տուժածներ էլ չկան: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն, ով ներկա էր «Դոլմամա» ռեստորանի ու հարակից շենքի տանիքին բռնկված հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքներին:

Նախարարը նշեց, որ հրշեջները շատ արագ հասել են դեպքի վայր և կարողացել են կանխել կրակի տարածումը կողքի շենքեր. «Օպերատիվ շտաբի պետն աշխատում է հիմա, մենք չենք խառնվում իր գործերին, ինքն է ղեկավարում հրդեհաշիջման աշխատանքները»:

Ցոլակյանը նշեց, որ դեռ իրեն հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը. «Միակ բանը, որ գիտեմ, ոնց որ երկրորդ հարկում վերանորոգման պրոցես է եղել»։

Ցոլակյանի խոսքով՝  հրդեհը սկսվել է տանիքից. «Դոլմամայի տանիքի անկյունն էր բռնկվել, որը շատ արագ հանգցրեցին, չթողեցին տարածվել»։

Դիտարկմանը, թե տարածքի բնակիչներն ասում են` միտումնավոր է եղել արված, նախարարն արձագանքեց. «Չեմ կարող ոչինչ ասել, տեղյակ չեմ»։

  • Կիսվել: