կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դոլարը թանկացել է

Դոլարը թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կազմել է 393.97  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.20 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.93 դրամ (նվազել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.58 դրամ (նվազել է 0.14 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-397 դրամով, վաճառվում է 403-405 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 408-414 դրամով, վաճառվում է 426-432 դրամով:

 

Ռուբլին բանկերում գնվում է 4.91-5.49 դրամով, վաճառվում է 5.70-6.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 395-397 դրամով, վաճառվում՝ 400-401 դրամով:

Եվրոն գնվում է 417-420 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 5.35-5.40 դրամով, վաճառվում է 5.70 դրամով:

  • Կիսվել: