հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 394.66  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 396.55 դրամ (աճել է 0.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 451.41 դրամ (նվազել է 2.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.46 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 392-398 դրամով, վաճառվում է 402-406 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 385-395 դրամով, վաճառվում է 403-413 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.55-6.32 դրամով, վաճառվում է 6.40-6.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 402 դրամով:

Եվրոն գնվում է 392-395 դրամով, վաճառվում է 402 դրամով:

Ռուբլին գնվում է 6.20-6.25 դրամով, վաճառվում է 6.37-6.40 դրամով:

  • Կիսվել: