հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել

Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել

Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի կոչ է անում և ցույց տալիս ձևը։

«Մեր համաքաղաքացիների հետ որոշել ենք բոյկոտի ձևը»,-նշել է նա և տեսանյութ հրապարակել՝ ներկայացնելով քայերը․

«Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա և նստում ավտոբուս: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ,
վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»,- կոչ է անում Հայկ Մարությանը:

 

  • Կիսվել: