հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դիմել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ցուցանմուշները Շուշիի 5 թանգարաններից դուրս բերելու համար․ պատգամավոր

Դիմել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ցուցանմուշները Շուշիի 5 թանգարաններից դուրս բերելու համար․ պատգամավոր

Երեկ ես էլ իմ հերթին պաշտոնական նամակով դիմել եմ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ որպես ՌԴ ներկայացուցչի, խնդրել եմ միջնորդել ադրբեջանական կողմին, որպեսզի հնարավորություն տրվի Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանն ինչ-որ կերպ տեղափոխվել Հայաստան։Այս մասին գրառում է կատարել ԼԿՀ-ական պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Նամակում նշել եմ նաև, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի, ՌԴ նախագահ Վ․ Պուտինի կողմից հատուկ շեշտադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական առաքելություն իրականացնող խմբի այց դեպի Արցախ կազմակերպելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների մասին։

Դեսպանին խնդրել եմ միջնորդել կապ հաստատել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահական առաքելություն իրականացնող զորքերի գլխավոր հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ում օժանդակությամբ հնարավոր կլինի գուցե հայկական կողմից կազմել օպերատիվ խումբ, որը Յունեսկօ-ի խմբի հետ համատեղ մուտք կգործի Ադրբեջանի տիրապետության տակ մնացած արցախյան տարածքներում գտնվող պատմամշակութային վայրեր, սրբավայրեր, թանգարաններ՝ ուսումնասիրություն կատարելու, տեղում փաստավավերագրության համար տեսանկարահանում իրականացնելու և հնարավորության դեպքում ցուցանմուշները Շուշիի 5 թանգարաններից դուրս բերելու համար։

Լիահույս եմ նամակս դրական պատասխան կունենա»։

 

  • Կիսվել: