շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դիլիջանի զորամասի հրաձգարանի տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են

Դիլիջանի զորամասի հրաձգարանի տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են

Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում այսօր՝ նոյեմբերի 24–ին, բռնկված հրդեհի շիջման աշխատանքները մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ից՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 

  • Կիսվել: