հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դիլիջանի թունելի մոտակայքում բռկված հրդեհը մարվել է

Դիլիջանի թունելի մոտակայքում բռկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 5-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։50-ին։ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: