հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ․ դեսպանը հանդիպել է Զակարպատիեի հայ համայնքի ներկայացուցիչներին

Դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ․ դեսպանը հանդիպել է Զակարպատիեի հայ համայնքի ներկայացուցիչներին

Ուժգորոդում գործարար համաժողովին մասնակցող դեսպան Վ. Կարապետյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել էր Զակարպատիեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին, Հայաստանում և մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պատմել է դեսպանատան գործունեության մասին:

Դեսպանն ու հանդիպմանը մասնակցող դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանը ծանոթացել են Զակարպատիեում ՀՀ քաղաքացիների խնդիրներին, պատասխանեցին հարցերին:
Ինչպես տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից՝ նրանք վստահեցրել են հավաքվածներին, որ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը:

  • Կիսվել: