Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՆԳՆ-ին ԱՄՆ առևանգված քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար:
՛՛Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության՛՛,-ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաաղորդաագության մեջ:


