Դեսպան Աֆյանն ու Հնդկաստանի Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանի ռեկտորը քննարկել են հայ-հնդկական դարավոր բարեկամությունը
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանի ռեկտոր Սանտիշրի Դուլիպուդի Պանդիտի հետ։
Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել հայ-հնդկական դարավոր բարեկամությանն ու երկու ժողովուրդների պատմական ու մշակութային հարուստ ժառանգությանը: Ընդգծվել է, մասնավորապես՝ Չեննայ (նախկինում՝ Մադրաս) և Կալկաթա քաղաքներում պահպանված հայկական ներկայության և պատմագիտական արժեքների կարևորությունը երկու երկրների միջև դինամիկ զարգացող սերտ հարաբերությունների համատեքստում։
Դեսպան Վ. Աֆյանը շեշտել է կրթական և ակադեմիական համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը համալսարանների և ուսումնական հաստատությունների միջև։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության հնարավորությունների շուրջ։