ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Դեպան Կարապետյանը և Կիևի փոխքաղաքապետը քննարկել են մշակութային և տեղեկատվական ոլորտում իրականացվելիք ծրագրերը

Դեպան Կարապետյանը և Կիևի փոխքաղաքապետը քննարկել են մշակութային և տեղեկատվական ոլորտում իրականացվելիք ծրագրերը

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն այսօր հանդիպել է Կիևի փոխքաղաքապետ Վլադիմիր Բոնդարենկոյի հետ:

Վ. Բոնդարենկոն նշել է, որ մեր սերնդի վրա հատուկ պատասխանատվություն կա՝ զարգացնելու հայ-ուկրաինական պատմական արմատներ ունեցող բարեկամությունը։

Զրուցակիցները խոսել են Երևանի և Կիևի համագործակցության խորացման հնարավորության մասին, քննարկվել են մշակութային և տեղեկատվական ոլորտում իրականացվելիք առաջիկա ծրագրերը։

Խոսք է գնացել նաև Կիևում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցման հետ կապված խնդիրների մասին։ Կիևի փոխքաղաքապետը խոստացել է քաղաքային իշխանությունների աջակցությունը ՀՀ դեսպանությանը։

 

  • Կիսվել: