երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դեկտեմբերի 9-10-ը Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով

Դեկտեմբերի 9-10-ը Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։

Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

 

 

  • Կիսվել: