Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ հնարավոր են թույլ տեղումներ
Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգոնություն։
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
Դեկտեմբերի 21-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է ձնախառն անձրև։


