կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Դդմաշեն գյուղի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել. կա զոհ

Դդմաշեն գյուղի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել. կա զոհ

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել UAZ մակնիշի ավտոմեքենայում։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ զոհ կա: 

Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: