չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ

Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյուքնում կանխվել է հետագա ծառահառումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։

  • Կիսվել: