ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանը մերձավորներին տեսակցելու հնարավորություն ունի, բայց չի օգտվում դրանից

Դավիթ Տոնոյանը մերձավորներին տեսակցելու հնարավորություն ունի, բայց չի օգտվում դրանից

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, կալանքի տակ լինելով, հնարավորություն ունի շաբաթական 2 անգամ տեսակցել, 3 անգամ հեռախոսով խոսել իր մերձավոր հարազատների հետ, թույլտվությունը տրվել է մոտ 2 ամիս առաջ, չնայած մի ինչ օրս նախկին բարձարաստիճան պաշտոնյան որևէ մեկին չի տեսակցում։ Այս մասին 24News-ին ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ չմանրամասնելով, թե ինչու։

Պաշտպանն ասաց, որ պաշտպանության նախկին նախարարին չի թույլատրվում օգտվել համակարգչից, էլեկտրոնային այլ սարքավորումներից, այդ թվում՝ էլ. գրքից։ Ինչ վերաբերում է Տոնոյանի առողջական վիճակին, ապա փաստաբանը որևէ տեղեկություն չփոխանցեց։

Դավիթ Տոնոյանը մեղադրյալ է «Անպիտան հրթիռների» գործով, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ ՊՆ նախկին նախարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, բազմիցս պահանջել է հրապարակային դատավարություն՝ «իր անմեղությունը հրապարակայնորեն ապացուցելու համար»։ ՊՆ նախկին նախարարի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որ դիմելու է դատարան նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակով:

  • Կիսվել: