կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսեյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, բայց այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը բացեց իր դռները երեխաների համար։ Այս պահին 31 երեխա է հաճախում մանկապարտեզ՝ երկու խմբով։
 
 
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարություն - համայնք 80/20 % համաֆինանսավորմամբ, ընդհանուր 336 մլն դրամ արժեքով»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: