երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Դավիթ Խուդաթյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին հանձնարարել է պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները

Դավիթ Խուդաթյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին հանձնարարել է պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը նախ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։

Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։

Նախարարը հանձնարարել է ընթացքում գտնվող և նոր մեկնարկող ծրագրերին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։

  • Կիսվել: