երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանն ազատվել են փոխնախարարի պաշտոնից

Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանն ազատվել են փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ու Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Արփինե Սարգսյանը կստանձնի ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։ Սպասվում է, որ Դ.Համբարյանն ու Ա.Սարգսյանը կնշանակվեն ՆԳ նախարարի տեղակալներ։

Այսօր Նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանն ու Կամո Ցուցուլյանը։ Իսկ Ոստիկանության արդեն նախկին պետ Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար։

  • Կիսվել: