ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Դավիթ Բեկի փողոցում այրվում է շինարարական աղբ

Դավիթ Բեկի փողոցում այրվում է շինարարական աղբ

Հունվարի 25-ին, ժամը 17։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառեր են այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 60 խմ շինարարական աղբ։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: