ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատախազությունից չցանկացան հանդիպել մեզ հետ, մենք էլ մեր գործողությունները կանենք․զոհված զինծառայողների ծնողներ

Դատախազությունից չցանկացան հանդիպել մեզ հետ, մենք էլ մեր գործողությունները կանենք․զոհված զինծառայողների ծնողներ

Դատախազությունից հայտարարել են, որ չեն ցանկանում իջնել, մեզ հետ հանդիպել՝ ասելով, որ նորություն չունեն, և գործը տեղափոխումը քննակման մեջ է, այդ դեպքում մենք էլ կանենք մեր գործողությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին զոհված զինծառայողների` բողոքի ակցիա իրականացնող ծնողները։

Հիշեցնենք, որ Դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հունիսի 30-ին հանդիպել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ներկայացրել իրենց պահանջը:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:

  • Կիսվել: