հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դասախոս Կույրեղյանն ասում է՝ մեր բակում ոչ միայն ասում են, այլև անում են. Փաշինյանը՝ բուհական համակարգի վիճակի մասին

Դասախոս Կույրեղյանն ասում է՝ մեր բակում ոչ միայն ասում են, այլև անում են. Փաշինյանը՝ բուհական համակարգի վիճակի մասին

Այսօր Ազգային ժողովում՝ ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի իր ամփոփիչ ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Երեք գիտական աշխատանքների հեղինակ, դոցենք, գիտաշխատող, իր ասելով ազգային ընտանեկան արժեքների համար պայքարի դիրքերից հանդես եկող կին, երեք զավակների մայր Արմենուհի Կյուրեղյանը գալիս այս ամբիոնից ասում է՝ մեր բակում ոչ միայն ասում են, այլև անում են. ի՞նչ։

Հետո ասում է՝ քանդում եք բուհական համակարգը։ Սա այն է, ինչ պետք է իմանալ ակադեմիական քաղաքի մասին, որովհետեւ այն, որ մեր բուհական համակարգը գիտական կոնտենտը 90-ականներից պակասել է, ու եկել է այս գողական կոնտենտը՝ «այ մեր դեկանատի դեմը ինչ-որ ասվում է, դա էլ արվում է»։ Ու այս մարդիկ խոսում են կրթությունից, բուհական համակարգից: Ոչ մեկը չի ասում՝ այսօր մարզից եկող ուսանողը որտե՞ղ է ապրում, ո՞ւր են հանրակացարանները: Այ, բուհական համակարգի մասին մտածող ձեր ջանին մեռնեմ, ո՞ւր են բուհական հանրակացարանները, քանի՞ բուհ է կարողանում ուսանողին ապահովել հանրակացարանով: Թե՞ բուհական կրթությունը ձեզ համար միայն հարուստների տեղ է, որտեղ «Պորշ Կայեն»-ով գան, «Բրաբուս»-ներով գնան»:

Վարչապետի խոսքով՝ այսօր մեր բուհական համակարգը հոգեվարքի մեջ է:

«Դուք ասել եք՝ լավ է, ինչ ասում ենք, անում են, ջահելները թող ֆրֆռան, բակի կանոնները մտցնեն բուհի հայաթներ՝ էս մեր Ժորիկն է, էս մեր Գևորիկը, էն դասախոսը լավ տղա չի, որովհետև լավ հարց-մարց ա տալիս: Բա պիտի Արմենուհի Կյուրեղյանն էլ ասեր՝ «մեր բակում ոչ միայն ասում են, այլ նաև անում են»,-նշեց նա:

  • Կիսվել: