ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Դանիել Իոաննիսյանն ինքն իր դեմ ցուցմունք կտա ոստիկանությունում

Դանիել Իոաննիսյանն ինքն իր դեմ ցուցմունք կտա ոստիկանությունում

Այսօր (քիչ առաջ) աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս և այդպես, առանց դիմակի, հասա կայանատեղիում գտնվող մեքենայիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նա նշել է. ՛՛Թեև այդ ընթացքում որևէ մեկի հետ չեմ շփվել (առավելևս` մոտիկից), սակայն դա կարգի խախտում է և ես վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն:

Օրենքը բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Սովորաբար քաղաքացիներին այսպիսի ոչ էական խախտումների համար չեն տուգանում, բայց եթե ես այլոցից պահանջում եմ հետևել կանոններին, ապա իմ նկատմամբ օրենքը պիտի առավել խիստ լինի՛՛:

 

 

 

  • Կիսվել: