հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Դալմայի այգիների տարածքում կանաչապատ այգի ստեղծելու հայեցակարգերի մրցույթ կիրականացվի

Դալմայի այգիների տարածքում կանաչապատ այգի ստեղծելու հայեցակարգերի մրցույթ կիրականացվի

Դալմայի այգիների մոտ 200 հեկտար տարածքում նոր կանաչապատ այգի ստեղծելու հայեցակարգերի մրցույթ կիրականացվի:

Դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը:

«Այս աշխատանքները գործնականում բաժանել էինք մի քանի փուլի: Առաջինը գոյություն ունեցող ենթակառուցվածքների, պատմամշակութային հուշարձանների, ֆլորայի և ֆաունայի ուսումնասիրությունն է: Այս աշխատանքները կատարվել են, և «Կապալառու» կազմակերպությունը ներկայացրել է հաշվետվությունը: Հաջորդիվ նախատեսում ենք հայեցակարգերի մրցույթ իրականացնել, ստացված առաջարկները տեղադրել «Ակտիվ քաղաքացի» հարթակում, որտեղ երևանցիները կկարողանան իրենց նախապատվությունը տալ այս կամ այն առաջարկին: Նախապատվություն ստացած առաջարկի հիման վրա կհայտարարվի մրցույթ»,-ասաց Հայկազյանը:

Նա ընդգծեց՝ աշխատանքները կազմակերպվում են Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող «Էլեկտրական շարժունակության» ծրագրի համատեքստում:

Հայեցակարգերի մրցույթը հավանաբար կհայտարարվի 2025 թվականի սկզբին:

 

  • Կիսվել: