ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ցուցարարները փակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը

Ցուցարարները փակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը

Այսօր առավոտյան` ժամը 7.30-ից, մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։

Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը՝ թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվել է։

Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաեւ 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։

 

  • Կիսվել: