կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ. Անահիտ Ավանեսյանն ահազանգում է

COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ. Անահիտ Ավանեսյանն ահազանգում է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ահազանգում է՝ COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ:
 
«Խիստ զգուշացում: Հիվանդության երիտասարդացման միտում կա:
 
Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ՝ 22 և 28 տարեկան: Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
 
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: